Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով:
Նրա առաջին մրցակիցը հարավկորեացի Հյունչուլ Լիմինն էր, ում Բաչկովը հաղթեց 3։0 հաշվով: Հաջորդ մենամարտը Բաչկովը կանցկացնի Ազիզ Բեբիտովի (Թուրքմենստան) հետ:
Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում խաղարկվում են 2 օլիմպիական ուղեգիր 52 կգ քաշային կարգում։ 3-ական ուղեգիր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները: