«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն պատրաստ է մարզական կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կոուտինյոն ակումբային գրանցումը փոխելու որոշում կայացրել էր այն բանից հետո, երբ «Լիվերպուլ»-ն օրեր առաջ պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին։
«Բարսելոնա»-ն պատրաստ է բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 30 մլն եվրո։
«Կոուտինյոն հրաշալի ֆուտբոլիստ է։ Կցանկանայի նրա հետ խաղալ «Բարսելոնա»-ում։ Նա համապատասխանում է մեր ակումբի մակարդակին»,- նշել է «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ ի պատասխան Marca-ի հարցի։