Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը սկսել է արտադրել մարտական լազերներ, որոնք կփոխանցեն ԱՄՆ բանակին: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
2014թ. ապրիլին ընկերությունը ստացել է ԱՄՆ բանակի պայմանագիր 60 կիլովատտ հզորությամբ մարտական լազերի մշակման, արտադրության և փորձարկման վերաբերյալ: Սարքի հզորությունը հնարավոր կլինի մեծացնել մինչև 120 կիլովատտ: Ենթադրվում է, որ այդ մշակումը կօգտագործվի չկառավարվող հրթիռների, հրետանային արկերի, ականանետային ականների և անօդաչուների խոցման համար:
Սարքի հզորությունը հնարավոր է մեծացնել նոր ճառագայթիչների ավելացման ճանապարհով: Սարքը կներառվի HEL MD մարտական մեքենայի կազմում: