ԴԱԻՇ-ի գրոհայիններն ականապատել են հռոմեական ամֆիթատրոնը Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սիրիայի մշակույթի նախարարի տեղակալ Ալի ալ-Քայիմի հայտարարությանը:
«Այդ տեղեկությունը ճիշտ է: Մեզ այս մասին ասել են Պալմիրայի մի քանի բնակիչներ, որոնց մենք վստահում ենք: ԴԱԻՇ-ը… ականապատել է ամֆիթատրոնը… Նրանք գիտեն, որ սիրիական ուժերը չեն կարող հարվածներ հասցնել պատմական հուշարձանների ուղղությամբ: Եթե հարձակման փորձ կամ սպառնալիք լինի, նրանք կշարունակեն ականապատել մնացած հուշարձանները: Այդ գործողություններն անմարդկային են և ոչ քաղաքակիրթ»,- հայտարարել է նա: