Ռուսական և ամերիկյան զինվորականները փաստաթուղթ են պատրաստում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողություններում փոխգործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովին:
«Ցավոք, ամերիկյան կողմը մեր գործակցության ոլորտը միայն տեխնիկական հարցերով է սահմանափակում, մասնավորապես՝ երբ հարցն առնչվում է մեր օդաչուների թռիչքների իրականացմանը առաքելություններ կատարելիս: Ամերիկացիներն այժմ մեզ փոխանցել են մի փաստաթուղթ, որի վրա աշխատում ենք: Պետք է ասեմ, որ Գլխավոր շտաբում փաստաթուղթը սկզբունքորեն հավանության է արժանացել, և հիմա մենք աշխատում ենք դրա բովանդակության վրա»,- նշել է Անտոնովը:
Փոխնախարարն ընդգծել է, որ փաստաթուղթը դրական ազդեցություն կունենա ինչպես ՌԴ-ում արգելված ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի համար, այնպես էլ ռուսական ռազմական գերատեսչության: