Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության 2015թ. Երևանի բյուջեի առաջարկներից մեկը Երևանի Դավթաշեն թաղամասին Նազարբեկյան 31 շենքի և հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատմանն էր վերաբերում: Վերջերս ինձ դիմած բնակիչը տեղեկացրեց, որ բակն արդեն բարեկարգվել ու գեղեցիկ խաղահրապարակ է վերածվել,որի առթիվ իրենց գոհունակությունն են հայտնում քաղաքապետարանի համապատասխան կառույցին: Սիրով միանում ենք: