Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի շտապում մեկնաբանել «Լիվերպուլ»-ը գլխավորելու մասին լուրերը։
« «Լիվերպու՞լ»-ը․ դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է գերմանական Bild պարբերականը։
Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը համարվում է մերսիսայդյան ակումբը գլխավորելու հիմնական հավակնորդն այն բանից հետո, երբ «Լիվերպուլ»-ի ղեկավարությունն օրեր առաջ պաշտոնանկ արեց Բրենդան Ռոջերսին։