Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։
Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը ցանկանում է Բրազիլիայի հավաքականի հարձակվողի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ հնարավորինս շուտ, բայց ֆուտբոլիստը չի շտապում բանակցություններ սկսել։ Նեյմարի ներկայացուցիչները կարծում են, որ դեռ բավականաչափ ժամանակ կա այդ մասին մտածելու համար։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն հայտարարություն էր տարածել, որ Նեյմարի տրանսֆերը գնել է 57․1 մլն եվրոյով։ Բայց Իսպանիայի կառավարության տվյալնրով՝ տեղափոխության արժեքը կազմել է 94․8 մլն եվրո։
«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի ու նախկին մարզական տնօրեն Սանդրո Ռոսելի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել։ Նրանք կասկածվում էին փողերի լվացման մեջ։ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ․։