Այս տարի նավթային ոլորտում գլոբալ մասշտաբի ներդրումները կնվազեն 650 մլրդ դոլարով: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Աբդալլա ալ-Բադրին: 2014թ. համեմատ ներդրումները կպակասեն 22%-ով՝ հայտնում է FX Street-ը:
«Դա ինձ շատ է անհանգստացնում»,- նշել է ալ-Բադրին: Նրա խոսքով՝ ներդրումները պետք են Երկրի բնակիչների էլեկտրաէներգիայի պահանջմունքներն ապահովելու համար, որոնք մինչև 2040թ. 40%-ով կաճեն:
Ալ-Բադրին նաև ընդգծել է, որ կազմակերպության մեջ չմտնող մատակարարների նավթի արտահանման հավասարակշռությունը տարվա արդյունքներով կարող է ընկնել մինչև զրոյի կամ ընդհանրապես բացասական դառնալ: