Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Ներիշխանական սահմանադրական «մերկապար»

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և հայտարարել, որ եթե նա որոշի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ապա իրենք ոչ կմիջամտեն և ոչ էլ կողջունեն. դա Ռոբերտ Քոչարյանի իրավունքն է:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հանդեպ Քոչարյանի արմատական դեմ կարծիքին, ապա Շարմազանովը ըստ էության այն փաստարկից զուրկ է համարել և ասել, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես չի ուզում հրաժարվել այն բանից, ինչի ակունքում ինքն է եղել: Սա, ըստ էության, ինչքան մեղադրանք է Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ արատավոր համակարգի ակունքում լինելու մեջ, այնքան էլ, այսպես ասած, ինքնախոստովանական ցուցմունք է՝ որպես արատավոր համակարգի մեջ գտնվող ուժի ներկայացուցիչ:

Հայաստանում, այսպես ասած, սահմանադրական գործընթացը ըստ էության վերածվում է Հայաստանի իշխանական համակարգի «մերկապարի», երբ այդ համակարգի երկու սեգմենտները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ են ընդունել տարբեր մեղքեր, խոստովանել տարբեր մեղքեր, միայն թե մեղքերի ակունքում դիմացինին տեսնեն, միայն թե այդ մեղքերի պատճառ դիմացինին հռչակեն: Եվ ինչ խոսք, եթե այդպես շարունակվի, ապա երևի թե կարելի է ասել, որ սահմանադրական այս գործընթացը, որը իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի քաղաքացիներին հուզող կարևորագույն ներքին և արտաքին խնդիրների հետ, այնուամենայնիվ՝ ինչ-որ դրական բան տվել է Հայաստանին և հայաստանյան հասարակությանը՝ իշխանությունը մերկացրել է ինքն իրեն:

Իհարկե, հարց է, թե ինչպես կօգտագործի հասարակությունը այդ իրողությունը: Սա ընդամենը կլինի՞, այսպես ասած, տեսարանների շարքից, որ զուտ բարոյահոգեբանական բավարարությամբ կդիտեն քաղաքացիները, թե՞, այնուհանդերձ, փոխադարձ մեղադրանքները կլինեն այն խոսքերի շարքից, որոնք հենց հեղինակների դեմ կօգտագործվեն դատարանում: Սակայն սա, իհարկե, ապագայի խնդիր է:

Ներկայում փաստը երևի թե այն է, որ, այսպես ասած, ներքաղաքական զարգացումների առանցքում հենց ներիշխանական դիմակայությունն է, և եթե այդ դիմակայությունը կա, ապա ինչ-որ գործընթաց և ակտիվ շարժեր կան, իսկ եթե այդ դիմակայությունը չկա, ապա չկան գործընթաց և ակտիվ շարժեր:

Սրա վկայությունը հենց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է, որը ակտիվություն է գեներացրել սահմանադրական մթնոլորտում՝ միևնույն ժամանակ վերահաստատելով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում փաստորեն հանրությունը լիովին դուրս է մնացել օրակարգ թելադրելու գործընթացից և կամ հայտնվել է «20-30 մարգինալների» շրջանակում, կամ էլ՝ կամա թե ակամա, տեղավորվել ներիշխանական տարբեր սեգմենտների ստվերի տակ:

Ընդ որում, այդ իրավիճակը վաղուց նոր չէ, պարզապես Ռոբերտ Քոչարյանի պարբերական հարցազրույցները վերահաստատում են, որ այդ տեսանկյունից վերջին մի քանի տարիներին ոչինչ չի փոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում