Անգլիայի Պրեմիեր լիգայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների աոցիացիան (PFA) «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Անտոնի Մարսիալին ճանաչել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը։
19-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայում իր մեկնարկային 3 խաղում նույնքան գոլ է խփել, ճանաչվել «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Մարսիալը «Յունայթեդ»-ի կազմը համալրել է 2015թ․ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 80 մլն եվրո։