Ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Պալմիրա հնագույն քաղաքին, որը վերահսկվում է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսության ռազմական աղբյուրին։
Նշվում է, որ գործողության ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների զինամթերքի 3 պահեստներ, 20 տրանսպորտային միջոցներ։
Ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցրել նաև Հալեպ նահանգի Ալ Բաբ և Դեյր Հաֆեր քաղաքներին։ Դրանք գտնվում են 20 կմ հեռու օդանավակայանից, որը վերահսկում են ահաբեկիչները։
Զրուցակիցը նշել է, որ Պալմիրային ուղղված ավիահարվածները եղել են առաջինը քաղաքի տարածքում ծրագրված գործողությունից։ Նա հավելել է, որ Ռուսաստանը այդ գործողությունները համաձայնեցրել է Սիրիայի հետ։
Հիշեցնենք, որ Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։