Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է մրցաշրջանի մեկնարկում իր հիանալի մարզավիճակը։
«Չեմ զարմանում, որ ավելի շատ գոլ եմ խփել, քան Ռոնալդուն ու Մեսսին միասին։ Դա ինձ վրա ոչ մի տպավորություն չի գործում։
Երբ մրցաշրջանն ավարտվի, կտեսնենք՝ ինչ եմ արել ու դա ինչպես է ազդել թիմի արդյունքի վրա։ Չի կարելի եզրահանգումներ կատարել 6-7 խաղի արդյունքում»,- հայտարարել է Լևանդովսկին։