Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵՄ-ն Facebook-ին արգելել է տվյալներ ուղարկել ԱՄՆ

ԱՄՆ և ԵՄ օգտատերերի միջև անձնական տվյալների անարգել փոխանակման համակարգն անվավեր է ճանաչվել՝ հայտնում է korrespondent.net-ը: Հոկտեմբերի 6-ին այսպիսի վճիռ է կայացրել Եվրոպական դատարանը Լյուքսեմբուրգում ավստրիացի ուսանող Մաքսիմիլիան Շրեմսի հայցի գործով:

Դատարանի վճռով՝ անվավեր է համարվել ԱՄՆ-ի և Եվրահանձնաժողովի միջև Safe Harbor հատուկ համաձայնությունը, որն ամերիկյան կոնցեռններին հնարավորություն էր տալիս առանց խոչընդոտի անձնական տեղեկություն փոխանակել ԵՄ երկրների հետ:

Ավստրիայի բնակիչ Մաքսիմիլիան Շրեմսը դատի է տվել Facebook-ի ղեկավարությանը՝ նրան մեղադրելով անձնական տվյալների պաշտպանության պահանջները խախտելու մեջ: Հայցը նախաձեռնվել է ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո:

Բացի դրանից՝ Շրեմսը նախաձեռնել է հավաքական հայց Facebook-ի դեմ, որը տրվել է Վիեննայի դատարան: Մոտ 25 000 հայցվորներ, մեծ մասը՝ ԵՄ-ից, ընկերությանը մեղադրել են, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության մասին ԵՄ օրենսդրությունը խախտելու մեջ: Նրանք Facebook-ից պահանջել են սիմվոլիկ փոխհատուցում՝ 500-ական եվրո յուրաքանչյուրին: Դատարանը մերժել է հայցը, այնուհետև Շրեմսը բողոքարկել է վճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում