Աֆղանստանի նախագահի պալատի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել են երկու մարդկանց պատկանած գանգեր և ոսկրեր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ոսկրերը հայտնաբերվել են խոհանոցի հատակի տակ՝ գետնի մեջ։ Մահացածների ինքնությունը, սեռը, մահվան պատճառները հայտնի չեն։
Մնացորդների նույնականացմամբ կզբաղվեն Աֆղանստանում մարդու իրավունքների հարցերով անկախ հանձնաժողովն ու Physicians for Human Rights կազմակերպությունը։