Ինքնակառավարվող ավտոմեքենաները հագեցած են բարձրորակ նավիգացիոն համակարգերով և կարող են ինքնուրույնաբար կարգավորել արագությունը, շրջադարձ, վազանց կատարել, անցում կատարել ճանապարհային մի ուղուց մյուսը՝ առանց վարորդի մասնակցության:
Toyota ավտոկոնցեռնը նախատեսում է իր այս նորարարությունը թողարկել 2020 Ամառային Օլիմպիադային ընդառաջ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով ընկերության՝ երեքշաբթի տեղի ունեցած պաշտոնական շնորհանդեսի հայտարարությունը:
ria.ru-ն նաև նշում է, որ ինքնակառավարվող ավտոմեքենան փորձնական թեստավորում է անցել 8 կմ-անոց արագ ավտոճանապարհի վրա: