Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից իր օդային տարածքի կրկնակի խախտում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիա այցի ժամանակ մամլո ասուլիսի ընթացքում՝ հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Նախագահն ընդգծել է, որ Թուքիայի սահմանների ցանկացած խախտում կնշանակի ՆԱՏՕ-ի սահմանների խախտում։
«Կարծում եմ՝Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը։