Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մտաբերել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ հանդես եկած տարիները:
«Հիշում եմ, որ երբ մենք ինչ-որ բան այնպես չէինք անում կամ պարտվում էինք, Ֆերգյուսոնը հանդերձարանում կարող էր նետել, ցանկացած իր՝ աթոռ, խաղակոշիկ, ջրով լի շիշ:
Նա անվերջ բղավում էր: Դա անմոռանալի էր, բայց մենք զգաստանում էինք և սովորում ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել մեր պարտականությունները»,-BBC-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: