Ամերիկյան հրթիռային ականակիր USS Porter (DDG 78) նավն այսօր Սև ծով կմտնի։ Այս մասին ասվում է Եվրոպա-Աֆրիկա տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ծառայության հաղորդագրությունում՝ հայտնում է Korrespondent.net-ը։
«USS Porter (DDG 78)-ը հոկտեմբերի 6-ին Սև ծով կմտնի՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասվում է հայտարարությունում։
ԱՄՆ ռազմածովային ուժերում նշում են, որ օպերացիաները Սև ծովում ուղղված են ծովային անվտանգության բարձրացմանն ու կայունությանը, ԱՄՆ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ ռազմածովային ներուժի պատրաստվածությանն ու ամրապնդմանը։