Wednesday, 24 04 2024
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

ՀՀԿ-ի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ համեմատելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ:

«Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ, ի տարբերություն երկրորդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցի, չկային վերամբարձ բառեր, կար գնահատական, կար միջազգային փորձ, տեսլական, և բարձր է գնահատված հանձնաժողովի կատարած աշխատանքը:

ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցում կային և գերակշռող էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ: Չարիք, լճացման աղբյուր, վերարտադրման համակարգ՝ նմանատիպ գնահատականներ էին հնչեցվում, բայց այնուամենայնիվ, հստակ երևում էր հարցազրույցի անկյունաքարը. «Այս սահմանադրությունը պետք չի փոխել, որովհետև նոր սահմանադրությունը դառնում է արատավոր համակարգի վերարտադրման գործիք»: Հարցեր ունեմ՝ այս արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, ինչպիսի՞ պայմաններում, եթե իրոք համակարգը արատավոր է, ապա ոչինչ չփոխելով՝ ինչպե՞ս պետք է պայքարենք այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ:

Մյուս կողմից հասկանալի են հարգարժան երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը, որովհետև լիովին մարդկային է, երբ մարդը դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ինքն է եղել:

Աշխարհը արագ է փոխվում, կյանքը արագ է փոխվում, և տեղում դոփելը անթույլատրելի է: Ես իմ երկրի համար ցանկանում եմ ոչ թե տեղում դոփել, այլ շարժվել առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում