Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ռոբերտ Քոչարյանը չասաց ամենակարևորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տվեց իր գրասենյակի ղեկավարի՝ դեռևս մի քանի շաբաթ առաջ ազդարարած հարցազրույցը սահմանադրական փոփոխությունների մասին: Ինչպեսև սպասվում էր, ինչպեսև արտահայտվել էր Ռոբերտ Քոչարյանը իր նախկին մի քանի հարցազրույցներում, նա դեմ է հանդես գալիս այդ փոփոխություններին և հայտնում, որ դա տանում է միակուսակցական համակարգի և խիստ վտանգավոր է Հայաստանի համար:

Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում բացակայում է երևի թե ամենաինտրիգայինը: Այն, որ նա դեմ էր լինելու սահմանադրական փոփոխություններին, երևի թե որևէ մեկը չէր կասկածում: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցում էլ անդրադարձել էր և ժամանակավրեպ համարել այդ փոփոխությունները: Սակայն ամենաինտրիգայինը հարցազրույցում պետք է լիներ այն, թե ինչ է մտադիր անել Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները կանխարգելելու, Հայաստանին նրա իսկ խոսքով սպառնացող վտանգավոր հեռանկարը կանխելու, չեզոքացնելու համար:

Դատելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից կամ, ավելի շուտ, ընդամենը համառոտ մեկնաբանությունից, նա, ըստ էության, ոչինչ անել չի պատրաստվում և ընդամենը բավարարվում է իրավիճակը արձանագրելով, գնահատելով: Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը այդքանով բավարարվում՝ կարող են լինել տարբեր գործոններ. և՛ սեփական քաղաքական հնարավորությունների սղությունը, և՛ որոշակի խնդիրները, այսպես ասած, ընդդիմադիր ճակատում գործող ուժերի հետ, եթե նկատի ունենանք այն փաստը, որ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը դժգոհել էր նրա հետ կապերի պատճառով իրեն ՈՉ-ի ճակատից դուրս թողնելու «Հիմնադիր խորհրդարանի» պնդումներից:

Գուցե այս պատճառով էլ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է որևէ մասնակցություն ունենալ այս գործընթացին և ընդամենը ցանկանում է լիովին դուրս չմնալ ՙմեյնստրիմից՚: Իսկ նրա մասնակցությունը գործընթացին իհարկե ակնկալվում էր զուտ ֆինանսական աջակցությամբ, քանի որ անվանական աջակցություն իհարկե չէր սպասվում, այսպես թե այնպես:

Այսինքն՝ ըստ էության, նկատելի է մի բան, որ, ի տարբերություն իր նախկին հարցազրույցների, որ նա տալիս էր ներքաղաքական թեմաներով, այս մեկում Ռոբերտ Քոչարյանը կարծեք թե որևէ անուղղակի ակնարկ-առաջարկներ չի անում իշխանական համակարգի սեգմենտներին, ինչը երևի թե կարող է նշանակել, որ այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը կարծեք թե կորցրել է այդ համակարգում աջակցություն գտնելու հույսերը: Կամ էլ նրա պլանները, այսպես ասած, որոշակի սառեցման փուլում են, և նա կարիք չի տեսնում կամ չունի իշխանական համակարգի այս կամ այն սեգմենտներին ներկայացնելու առաջարկներ, գոնե այս փուլում:

Այս տեսանկյունից նույնիսկ կարելի է արձանագրել, որ խոսելով մեկ կուսակցության մենաշնորհի մասին՝ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, դրանով որոշակի գիծ է քաշում իր և ՀՀԿ-ի միջև, այն դեպքում, երբ նախկինում նա փորձում էր տարբեր ակնարկներով ցույց տալ ՀՀԿ-ում իր ազդեցության շրջանակների առկայությունը:

Բոլոր դեպքերում, Ռոբերտ Քոչարյանի արձագանքի հետ կապված սպասումը կառուցված էր երևի թե այն տրամաբանության վրա, որ գեթ նրա գործուն աջակցությամբ կամ ներգրավվածությամբ միայն կարող է քիչ թե շատ նյութականանալ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի սահմանադրական նախաձեռնության դեմ որևէ պայքար: Սակայն ահա այս տրամաբանության տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը իրավիճակը թողնում է առնվազն անորոշության տիրույթում, եթե չասենք այն մասին, որ նա կարծես թե դրսևորում է բավական որոշակի դիստանցավորում առկա գործընթացի, այսպես ասած, դիմակայության շրջանակից:

Մյուս կողմից, շատ հավանական է, որ նա պարզապես սպասում է արձագանքների և շոշափում է տրամադրություններ, ինչի մասին է երևի թե վկայում նրա հարցազրույցի հրապարակումից շատ կարճ ժամանակ անց գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանումը, որ նա տվել է մամուլին: Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Քոչարյանի դիրքորոշումը պայմանավորված չէ նախագահի պաշտոնին վերադառնալու հավակնությամբ, որովհետև եթե նա ունենա երկրի ղեկավարի հավակնություն, ապա կմասնակցի 2017 թվականի ընտրություններին իր գլխավորած ցուցակով և հաղթելով կստանձնի երկրի ղեկը:

Նախ, իհարկե, բավական հետաքրքրական է այն, թե տեսականում խոսելով ցուցակի մասին՝ գործնականում ինչպիսի՞ն է այն պատկերացնում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, եթե Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն չունի: Սակայն սա երևի թե հենց տրամադրություններ շոշափելու տրամաբանության մեջ արվող քայլ է, և, ըստ այդմ, հարցազրույցից հետո իր գրասենյակի ղեկավարի հավելումով Ռոբերտ Քոչարյանը մեսիջ է փոխանցում, որ իր հետագա պլանները կախված են նրանից, թե ովքեր են պատրաստ համալրել նրա ՙցուցակը՚, և, ըստ այդմ, նա կորոշի՝ այդ ցուցակով արժե՞ մտնել որևէ պայքարի մեջ, թե՞ ոչ: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ցույց է տալիս, որ ինքը որևէ բան չի նախաձեռնելու, մինչև համոզված չլինի, որ կան այդ նախաձեռնությանը աջակցելու պատրաստ բավարար չափով շրջանակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում