Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարվե՞լ փոփոխություններից

ԱՄՆ կատարած այցի ընթացքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի առիթով, Սերժ Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի փորձագետների հետ փակ հանդիպմանը խոսել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների, նաև իշխանության ապագայի մասին: Եվ ըստ «Ամերիկայի ձայնի» տեղեկատվության, այդ հանդիպմանը Սարգսյանը բավական անակնկալ հայտարարություն է արել՝ ասելով, որ գիտի Հայաստանի հաջորդ առաջնորդի անունը, սակայն չի ասի, որ և՛ այդ մարդու մեջ սխալ տպավորություն չլինի, և՛ այդ մարդու համար հետագա գործունեությունը թիրախավորված չլինի:

Այն, որ Սերժ Սարգսյանը, ինչպեսև ցանկացած ամբողջատիրական համակարգի ղեկավար մտածում է իրենից հետո իշխանության եկողի մասին, իհարկե, միանգամայն հասկանալի է: Այդպիսին է ամբողջատիրական համակարգերի բնույթը, և հատկապես սա այդ համակարգերին բնորոշ առանցքային առանձնահատկություններից է: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի դեպքում տեղի է ունենում մեկ այլ բան: Նա իր նախագահության ավարտին նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որոնք էլ, ըստ էության, պետք է որ հանեն հաջորդ առաջնորդի խնդիրը, քանի որ դրանցով նախատեսվում է հաստատել կառավարման խորհրդարանական համակարգ, որի պարագայում, այսպես ասած, ապակենտրոնացվում է նախագահական իշխանությունը, և ստեղծվում է բազմակենտրոն, այսպես ասած, հավասարակշիռների իշխանական համակարգ: Օրինակ, նույնիսկ մեկ բան ինքնին խոսուն վկայությունն է այս ամենի. խաղաղ պայմաններում ըստ էության չկա բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, սա ինքնին խոսուն փաստ է, որ ձևավորվում է բազմակենտրոն իշխանություն: Ահա այս պայմաններում առնվազն տարօրինակ է հնչում, որ նման իշխանական մոդելի ձևավորման գնացող Սերժ Սարգսյանը խոսում է իր հաջորդի, այսպես ասած, Հայաստանի հաջորդ առաջնորդի մասին:

Այն մոդելը, որ առաջարկում է Սարգսյանը, ըստ էության առաջնորդ չէ, որ ենթադրում է: Չէ՞ որ հենց նույն Սարգսյանը, նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունը ներկայացնող, մշակող, պաշտպանող մասնագետները, նրա կուսակիցները, կուսակցական ու իշխանական ենթակաները միաբերան նշում են, որ նոր Սահմանադրությունը հենց անձի իշխանությունից կուսակցությունների, թիմային իշխանության տանող և ավելի ժողովրդավարական պոտենցիալ պարունակող քայլ է և արվում է հենց այդ նպատակով: Ուրեմն, էլ ի՞նչ հաջորդ առաջնորդ:

Եվ ահա, այս համատեքստում հարց է առաջանում կապված Սերժ Սարգսյանի ապագա պլանների հետ՝ սահմանադրական փոփոխություններն այդ պլաններում, այսպես ասած, շեղող մանև՞ր են, որոնք, ըստ պլանի, պետք է տապալվեն, և Սերժ Սարգսյանն էլ այդ տապալման վրա պետք է լուծի ներիշխանական որոշակի հարցեր և առաջ մղի արդեն իր ժառանգորդ-թեկնածուի՞ն: Թե՞ Սերժ Սարգսյանը, ակնարկելով նման թեկնածու ունենալու մասին, ըստ էության, իշխանական համակարգին և հատկապես այդ համակարգում սահմանադրական փոփոխություններով կառավարման մոդելի փոփոխությանը դեմ տեսակետ ունեցողներին, ակնարկում է, որ ունի պլան Բ և ամենևին ցայտնոտի առաջ չի կանգնի, եթե տապալվեն փոփոխությունները:

Խնդիրն այն է, որ այդ փոփոխություններին դեմ է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխող համակագի որոշակի մաս: Դեմ լինելու պատճառները ընդդիմության, հասարակության և այդ իշխանական համակարգի որոշակի մասի մոտ իհարկե տարբեր են, մոտիվացիաները տարբեր են, սակայն համակարգի որևէ սեգմենտ, որտեղ ակնհայտորեն կան նախագահական հավակնություններ 2018-ի համար, կփորձի, բացահայտ դեմ հանդես չգալով, օգտագործել իր նպատակների համար ընդդիմադիր, հասարակական դեմը: Այլ կերպ ասած, պարզապես սաբոտաժի ենթարկել սահմանադրական գործընթացը: Եվ Սերժ Սարգսյանը միգուցե այսպիսով փորձում է ԱՄՆ-ին ակնարկել, որ սաբոտաժի դեպքում թույլ չի տա, որպեսզի համակարգը իրեն նախագահի թեկնածու ներկայացնի, ինքն ունի իր թեկնածուն և առաջ կմղի արդեն նրան, եթե համակարգ թոյլ չտա, չօգնի կամ առավել ևս խանգարի իրականացնել սահմանադրական փոփոխությունները:

Ըստ ամենայնի, պետք է սպասել իշխանական համակարգի արձագանքին այս թեմայով, որը երևի թե կլինի այն բանից հետո, երբ համակարգի տարբեր բևեռներում քիչ թե շատ պատկերացման կգան, թե ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում