Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խիստ դժգոհ է: Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նա լրագրողներին ասաց, որ իր առաջարկած հիմնական փոփոխությունները կամ վերապահումներով են ընդունվել, կամ չեն ընդունվել, կամ էլ վերագրվել են այլոց: