Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

ՀՅԴ-ի նոր շունչը

ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությունը Հայաստանի զարգացման նոր շունչ է տալու: Երկրի զարգացման նոր շունչ տալու մասին խոսելը, մեղմ ասած, դեռ վաղ է, իսկ ահա այն, որ սահմանադրական փոփոխությունները լիովին նոր շունչ են տվել հայաստանյան քաղաքական կյանքում Դաշնակցությանը՝ սա, իհարկե, փաստ է:

Իհարկե, ողջ խնդիրն այն է, թե Դաշնակցությանն այդ շունչը ինչքան կբավականացնի, կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը երբ կանջատի թթվածնի այն բալոնը, որ միացրել է Դաշնակցությանը՝ սահմանադրական փոփոխություններում իրեն աջակցելու դիմաց: Մյուս կողմից, իհարկե, թվում է, որ Դաշնակցությունն այնքան էլ միամիտ չէ, այսպես ասած, չերաշխավորված աջակցություն ցուցաբերելու համար: Կասկած չկա, որ ՀՅԴ-ն գիտե, որ Սերժ Սարգսյանը կարող է և որևէ կերպ համոզած լինել, իսկ հետո պարզապես ինչ-որ պատճառաբանությամբ հրաժարվել որևէ խոստումից: Եվ սա էլ հիմք է տալիս կարծելու, որ ՀՅԴ-ն, այնուհանդերձ, որոշակի երաշխիքների մասին հոգացել է, որ Սարգսյանը հանկարծ իր ուզածը ստանալուց և Սահմանադրությունն անկացնելուց հետո չփակի թթվածնի փականը:

Որո՞նք են այդ երաշխիքները: Դրանք այսօր կարծեք թե տեսանելի չեն, և, համենայնդեպս այս պահին, չի երևում, թե ինչ կարող է անել ՀՅԴ-ն, եթե Սերժ Սարգսյանը որոշի Սահմանադրությունն ընդունելուց հետո աստիճանաբար դուրս թողնել ՀՅԴ-ին: Դաշնակցությունը հեղափոխությո՞ւն կանի: Հազիվ թե: Կմիանա արմատական ընդդիմությա՞նը, իսկ ինչ կփոխի դա՝ բացի նրանից, որ հասարակությունն ընդամենը հերթական անգամ կհամոզվի Հայաստանի քաղաքական ուժերի անսկզբունքայնության հարցում: Սրան զուգահեռ՝ ի՞նչ պետք է աներ ՀՅԴ-ն, եթե միանար ոչ թե Սերժ Սարգսյանի «այո»-ին, այլ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «ոչ»-ի շարժմանը: ՀՅԴ-ն վճռորոշ դե՞ր կունենար այդ շարժման հաջողությունը ապահովելու հարցում: Հազիվ թե:

ՀՅԴ-ն դուրս գալով իշխանական կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների հարցում Սերժ Սարգսյանի, ըստ էության, անհարգալից և արհամարհական վերաբերմունքից հետո, այդպես էլ չգտավ իր նոր տեղն ու դերը քաղաքական կյանքում՝ հատկապես, երբ արձանագրությունները և «ֆուտբոլային դիվանագիտությունը» սառեցվեցին: Եվ այս տեսանկյունից բավական դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանի՞ն էր ավելի պետք ՀՅԴ-ի «այո»-ն, թե՞ ՀՅԴ-ին էր ավելի պետք ինչ-որ կերպ գտնել Սերժ Սարգսյանի հետ հարաբերվելու և այդպիսով որոշակի քաղաքական դերակատարում ստանձնելու քայլը:

Այս տեսանկյունից շատ հավանական է, որ Սարգսյանն առանձնապես կարիք չուներ էական բաներ խոստանալու ՀՅԴ-ին աջակցության դիմաց, քանի որ այդ աջակցությունն ավելի ՀՅԴ-ին էր պետք, կամ ՀՅԴ-ին պակաս պետք չէր, քան Սերժ Սարգսյանին: Սակայն, այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ ՀՅԴ-ն հայտնվել է սահմանադրական պրոցեսի «այո»-ի առաջնագծում և ըստ էության՝ այս առաջնագծի միակ քաղաքական-գաղափարական բաղադրիչն է: Այստեղ պետք է առանձնացնել երեք հիմնական գործող սուբյեկտների՝ ՀՅԴ, ՀՀԿ և ԲՀԿ: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դրանք ապաքաղաքական բաղադրիչներ են: ՀՀԿ-ն՝ դա քրեաօլիգարխիկ հավաքականն է, որտեղ ինչ-որ գաղափարական կամ արժեքային ցուցանակների տակ բացարձակ բիզնես-շահեր են և քրեական հարաբերությունների մշակույթ: ԲՀԿ-ն՝ դա հայաստանյան քաղաքական կյանքի, ներքաղաքական նորագույն պատմության հարմարվողականության խորհրդանիշն է: Միակ քաղաքական բաղադրիչը մնում է ՀՅԴ-ն:

Եվ պատահական չէ, որ մինչ այսօր, ըստ էության, բացառապես ՀՅԴ-ն է եղել «այո» մոտեցումը քաղաքականորեն սպասարկող միակ սուբյեկտը, Սահմանադրության փոփոխությունը քաղաքական տրամաբանության մեջ հիմնավորելու փորձ անող միակ սուբյեկտը: Եվ եթե հանենք ՀՅԴ-ն, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը մնում է առանց «քաղաքական հիմնավորման»: Իհարկե, այդքան էլ համոզիչ չեն նաև հակառակ ճամբարի քաղաքական հիմնավորումները, սակայն այստեղ, իհարկե, ընդդիմությունը Հայաստանում մշտապես ունի ի սկզբանե եկող առավելությունը: Իսկ այն գալիս է իշխանության անարդյունավետությունից, ապաշնորհությունից, հակասահմանադրականությունից և դրանից բխող հակաիրավական այլ ասպեկտներից, որն էլ ձևավորում է իշխանության որևէ նախաձեռնության հանդեպ հանրային անվստահություն և դժգոհություն: Եվ եթե այստեղ չլինի ՀՅԴ-ն, ապա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը քաղաքական տեսանկյունից կարելի կլինի տապալված համարել հիմնովին, հիմնավորապես:

ՀՅԴ-ի առկայությունն է որոշակիորեն ապահովում քաղաքական-գաղափարական մրցունակությունը փոփոխությունների ընդդիմախոս հանրության հետ պայքարում: Սա, անշուշտ, հաղթանակի գրավական չէ: Կասկած չկա, որ իշխանության, Սերժ Սարգսյանի նախաձեռնության հույսը քաղաքական-գաղափարական մրցակցությունը հաղթելով քվեարկության արդյունք ստանալը չէ: Իշխանության հույսն, ինչպես միշտ, հակասահմանադրական ճանապարհն է, վարչական, ֆինանսական և ուժային ռեսուրսի ըստ անհրաժեշտության կիրառումը:

Պարզապես, ամբողջ խնդիրն այն է, որ մի շարք արտաքին ու ներքին իրողություններից ելնելով՝ իշխանության համար էական է ընդդիմախոսների, սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկողների ի սկզբանե ունեցած, թեկուզ հարաբերական, այդուհանդերձ ահռելի քաղաքական-գաղափարական առավելությունը հնարավորինս կրճատելը, որի շնորհիվ էլ կնվազի քվեարկության ցանկալի արդյունք ստանալու համար կոշտ միջոցների գործադրման անհրաժեշտությունը, հանրաքվեից հետո հնարավորինս քիչ գլխացավանք ունենալու համար: ՀՅԴ-ն ներկայումս Սերժ Սարգսյանի համար գրեթե անփոխարինելի է այդ տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում