Սահմանադրական փոփոխությունների ընդունման հարցում այսօր ՀՀԿ-ին իրենց քվեարկությամբ սատարեցին թե՛ «Դաշնակցություն», թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Կարելի է նկատել, որ արդեն իսկ ուրվագծվում է իշխանական նոր կոալիցիան:
Ընդամենը ամիսներ առաջ իրեն ընդդիմադիր քաղաքական ուժ հայտարարած ԲՀԿ-ն այսօր պաշտոնապես սատարեց իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։ Իսկ ժամանակ առաջ ընդդիմադիր քառյակի անդամ ՀՅԴ-ն էլ այսօր ոչ միայն ակտիվ պաշտպանում է իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, այլև չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիան՝ դրանց ընդունումից հետո:
Այսօր ԱԺ-ում սահմանադրական փաթեթի քվեարկությունից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է ձևավորվի ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոալիցիա։
Ներկայացնում ենք մեր զրույցը Վահրամ Բաղդասարյանի հետ։