ԱԺ պատգամավոր Ռուստամ Գալստյանը չցանկացավ զրուցել «Առաջին լրատվական»- ի հետ և հարցազրույց տալուց խուսափելը պատճառաբանեց այսպես. «Քանի որ դուք՝ լրագրողներդ ձեզ ճիշտ չեք պահում, ոչ բոլորն իհարկե»: Նա չցանկացավ նաև որևէ կերպ բացատրել, թե ինչու տեսակետ չի հայտնել իր մարտական ընկեր, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Իսկ այն հարցին, թե ճիշտ են ասում, որ հանրապետական է դառնում, պատասխանեց. «Ասողը գլուխը պատին ա տալիս»: