Հարավային Կորեայի Մունգյոն քաղաքում ընթացող զինվորականների VI համաշխարհային խաղերում Հայաստանի ներկայացուցիչ ձյուդոյիստ Գարիկ Հարությունյանը գրավեց 5-րդ տեղը:
60 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել է Թունիսի ներկայացուցչին: Ցավոք, Հարություն Դերմիշյանը (66 կգ ) և Ալբերտ Մկրտչյանը (73 կգ ) հենց առաջին գոտեմարտում պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից: Ծանր քաշային Հակոբ Առաքելյանը (100 կգ) հանդես կգա հոկտեմբերի 6-ին:
Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Դրանց մասնակցում են 110 երկրի 8000 մարզիկներ: