«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հավաստմամբ՝ արդեն 17 ակտիվիստ բերման է ենթարկվել ԱԺ դիմացից. «Ոստիկանները իրենց շատ ծիծաղելի են պահում: Ընդամենը մի պաստառ փակցնելու համար այդքան աղմուկ ստեղծելով՝ չգիտեմ՝ ինչ խնդիր էին իրենք լուծում, այնուամենայնիվ, ոստիկանները շատ ավելի ագրեսիվ էին՝ ի տարբերություն մյուս ցույցերի: Օրինակ՝ փաստաբան Տիգրանին իմ աչքի առաջ առևանգեցին, բայց նա ո՛չ այդ պաստառը բռնողներից էր, ո՛չ էլ ինչ-որ բան էր արել, որի համար կարելի էր բերման ենթարկել: Ազատամարտիկներից մեկին՝ տարեց մի մարդու ևս առևանգեցին: Իմ կարծիքով՝ իրենք ուզում են էս քայլերով ուժ ցույց տալ, որպեսզի հետագա զարգացումներ տեղի չունենան այս հարցով»: