ԱԺ դիմացից ակտիվիստներին բերման են ենթարկել՝ բռնություն կիրառելով: Ակտիվիստ Արմեն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այս պահին տարել են Արշակ Մուսախանյանին, Հրայրին, Արեգին, Սարգիսին, Արշակին, Թաթուլին: Դրոշներից մեկը ջարդել են: Մեր պլակատի վրա ընդամենը «ՈՉ» էր գրված, այդպես էլ Օսիպյանը մեզ բացատրություն չի տվել՝ մենք ինչ օրենք ենք խախտել, բռնություն կիրառեցին, ճղեցին տարան:
Հետագա մեր քայլերն են լինելու մարզային այցելությունները, Երևանում էլ հոկտեմբերի 30-ին կլինի հանրահավաք, այսինքն՝ ավելի շատ փողոցային պայքար կլինի»: