Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Շարմազանովն ԱԺ-ում ընթերցեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի ողջույնի խոսքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Վենետիկի հաքնձնաժողովի նախագահը պատրաստակամություն էր հայտնել նե րկա գտնվել սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը, սակայն որոշ հանգամանքների բերումով չի կարողացոլ Հայաստան ժամանել, ուստի նրա ելույթը կընթերցի Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանը և Վենետիկի հանձնաժողովը, Հայաստանը և ես միասին երկար ճանապարհ ենք անցել: Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ առաջին անգամ համագործակցել ենք 2001թ.: Այդ ժամանակ բավականին դրական եզրակացություն տվեցիք մեր ներկայացրած տեքստի վերաբերյալ: Այնուհանդերձ, ինչպես գիտեք, 2003թ. մայիսին սահմանադրական հանրաքվեն չկայացավ: Հիշում եմ անհանգիստ վիճակը Հայաստանում: Հիշում եմ, որ բազմաթիվ հայեր հիասթափված էին: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կրկին անգամ ստացվեց 2004-2005թ. բարեփոխման շրջանակում: Երևան եկա 2004թ. հունվարին՝ սահմանադրական բա րեփոխումների գործընթացի մեկնարկին: Այդ ժամանակ ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանը, պահանջեց էական փոփոխություններ Հայաստանում, մասնավորապես, անցում խորհրդարանական համակարգի, մինչդեռ իշխող կոալիցիան որոշում կայացրեց պահպանել կիսանախագահական համակարգը: Այն ժամանակ հիշեցրեցի Ազգային ժողովին, որ Վենետիկի հանձնաժողովը բազմաթիվ անգամ շեշտել է, որ կառավարման ցանկացած համակարգ՝ նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, կարող է ներդաշնակեցվել ժողովրդավարական չափանիշներին՝ պայմանով, որ խորհրդարանին վերապահվեն վերահսկողական բավարար լիազորություններ գործադիր ճյուղի նկատմամբ, ուստի ընտրությունը հիմնավոր էր, հիմնավորապես քաղաքական ընտրություն, որի իրավունքը պատկանում է բացառապես տվյալ երկրի ժողովրդին: 2004թ. հունվարին կառուցողական դիրքորոշման կոչ արեցի: Ընդդիմությանն առաջարկեցի Հայաստանի համար կենսունակ բանաձև գտնել, աշխատել բավարար զսպումներ և հակակշիռներ պարունակող Սահմանադրության ուղղությամբ, որպեսզի նախագահական համակարգը հնարավորինս մոտեցվի խորհրդարանականին, որին նրանք ձգտում էին հասնել, ինչպես նաև ստանալ Սահմանադրություն, որը հնարավորինս առաջադիմական կլիներ: Պնդում էի, որ կգա օրը, երբ իրավիճակը Հայաստանում հասունացած կլինի կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու համար: Բոլոր քաղաքական կուսակցություններին առաջարկում էի մինչ այդ պահը Սահմանադրությանը հնարավորություն ընձեռել, որպեսզի այն գործի ժողովրդավարական եղանակով: Անցել է 10 տարի: Կրկին ծագել է Հայաստանում քաղաքական համակարգի ճիշտ ընտրության հարցը:

Այս անգամ առաջարկվում է ռացիոնալացված խորհրդարանական համակարգ: Այսօր դուք պետք է որոշեք` կատարել այդ ընտրությունը, թե ոչ: Կառավարման ցանկացած ձևի գործունեությունը սերտագույնս կապակցված է ընտրական համակարգին: Խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն զուգահեռ կայունությունը և կառավարելիությունը երաշխավորելու նպատակով առաջարկվել է անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգի, որում հնարավոր է ճշգրտում կատարվի մեծամասնության բոնուսի սկզբունքով: Այս հարցը թեժ բանավեճի առիթ է տվել ձեր երկրում: Ժողովրդին ներկայացնելու խորհրդարանական գործառույթին, թե գործադիր իշխանության լեգիտիմության բարձրացմանը նախապատվություն տալը նույնպես հիմնարար քաղաքական ընտրքություն է, որը կայացնելու իրավունքը պատկանում է բացառապես ժողովրդին:

Վենետիկի հանձնաժողովը, սակայն, չի կարծում, թե ընտրական համակարգի էությունը պարտադիր է շատ կարծր ձևով ամրագրել Սահմանադրության տեքստում: Առաջարկվող փոփոխությունների նախագիծն այժմ վերջնական ընտրությունը թողնում է սահմանադրական բարեփոխումներից հետո ընդունվելիք ընտրական օրենսդրությանը: Ես խոսեցի կառավարման համակարգի փոփոխությունների մասին, սակայն փոփոխությունների նախագիծը մարդու իրավունքների շատ ժամանակակից ցանկ է պարունակում, որը համահունչ է եվրոպական և միջազգային չափանիշն երին: Փոփոխությունների նախագիծն ամրապնդում է դատական իշխանության անկախությունը, սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ամրագրում է կարևոր պետական մարմինների, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վերահսկիչ պալատի վերահսկողական լիազորությունները:

Կրկնում եմ, որ այս տեքստը հայաստանցի մասնագետների աշխատանքի արգասիք է: Այն պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավական մտածողները, ովքեր հաշվի են առել Հայաստանի սահամնադրական պատմությունը: Կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովի խորհու րդները Հայաստանի սահմանադրական պատմության մասնիկն են: Այս տեքստը հիմնվում է Վենետիկի հանձնաժողովի նախկին և նոր եզրակացությունների վրա; Սահմանադրական բարեփոխումը պատմաքաղաքական որոշակի իրավիճակի արգասիք է: Անկասկած, այն բազմաթիվ նպատակների և օրակարգերի է ծառայում: Այն կարող է նխաձեռնվոլ հասարակական պահանջի, քաղաքական կամքի,  միջազգային  ճնշման կամ այդ բոլոր գործոնների կամ դրանցից մի քանիսի համադրության արդյունքում: Վենետիկի հանձնաժողովը չէ, որ պետք է որոշի, թե արդյոք պահը հարմա՞ր է դրա համար կամ, որո՞նք են դրա ուղղակի կամ անուղ ղակի նպատակները: Անկախ բարեփոխումը նախաձեռնելու դրդապատճառներից՝ սահմանադրական բարեփոխումը հիասքանչ հնարավորություն կարող է լինել, եթե այն համապատասխանում է եվրոպական և ժողովրդավարական չափանիշներին: Ժամանակի ընթացքում, ժողովրդավարական գործելակերպի պայմաններում սահմանադրական նոր կանոնները կարող են շարժիչ ուժ դառնալ հասարակության զարգացման և պետության ժողովրդավարությանն ավելի բարձր մակարդակին անցումն ապահովելու համար:

Հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է, ընտրության օրն այսօր է: Եթե ձեռք եք բերել քաղաքական լայն համաձայնություն, եթե որոշեք ընդունել այս փոփոխությունները, ապա բարեփոխումն իրագործելու կամ չիրագործելու վերջնական իրավունքը վերապահված է հայ ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով: Ինձ մնում է միայն ընդգծել, որ այս հանրաքվեն պետք է լինի միջազգային չափանիշներին համահունչ և արտահայտի հայ ժողովրդի կամքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում