Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ղարաբաղը երկու ղեկավարներին էլ ձեռնտու է». Թոմաս դե Վաալ

Թե Ադրբեջանի, թե Հայաստանի նախագահներն ունեն ներքին խնդիրներ, ինչն էլ նրանց ստիպում է ավելի կոշտ լինել ղարաբաղյան հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Փորձագետը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիան պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով: Դե Վաալն ընդունում է, որ ադրբեջանական կողմն ավելի շատ է շահագրգռված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, բայց հայկական կողմին նույնպես պատասխանատու է համարում իրավիճակի սրման համար:

«Եվ Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարները ներքաղաքական խնդիրներ ունեն և որոշել են ավելի կոշտ լինել մյուս կողմի հանդեպ ու ավելի ագրեսիվ պատասխան տալ հրադադարի գծում: Հայաստանում նախագահ Սարգսյանն առերեսվել է 2018-ից հետո իր թիմի իշխանությունը պահելու խնդրին: Ադրբեջանում էլ կարծում են, թե «ոսկե տարիները» ավարտվել են, և երկիրը գնալով աղքատանում ու պառակտվում է: Այս համատեքստում Ղարաբաղը երկու ղեկավարներին էլ ձեռնտու է, որովհետև դա միակ գործոնն է, որը կարող է միավորել մարդկանց և նրանց համախմբել մեկ դրոշի շուրջ»,- ասաց Թոմաս դե Վաալը:

Խոսելով ղարաբաղյան սրման վրա ազդող արտաքին գործոնների մասին՝ վերլուծաբանն առանձնացրեց Ուկրաինայի ճգնաժամը: Ուկրաինական պատերազմը նվազեցրեց Ղարաբաղում խաղաղ համաձայնագրի հասնելու հավանականությունը, և Մինսկի խմբի համանախագահները շարունակեցին իրականացնել իրենց «նվազագույն ծրագիրը»՝ փորձելով հաստատել հրադադարը շփման գծում և կազմակերպել նախագահների հանդիպումները: Բայց այսօր քչերն են հավատում ղարաբաղյան հիմնախնդրի իրական լուծմանը:

Դե Վաալի կարծիքով՝ արտաքին մյուս գործոնը սիրիական ճգնաժամն է. «Թեև Ռուսաստանն ու Արևմուտքը որոշ ընդհանուր նպատակներ ունեն Սիրիայի հարցում, միևնույն է՝ Ղարաբաղի հարցում բազմաթիվ տարաձայնություններ կլինեն, օրինակ՝ թե ո՞ր երկիրը պետք է իրականացնի խաղաղապահ առաքելությունը»:

Պատասխանելով մեր հարցին՝ ո՞րն է ադրբեջանական ագրեսիայի նպատակը, արդյոք նա մտադի՞ր է նոր պատերազմ սկսել, Թոմաս դե Վաալը հիշեց հայտնի տեսակետը, որ Բաքուն ուզում է փոխել ստատուս քվոն:

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը, որը շատ ավելին է կորցրել 1991-94 թթ. պատերազմում, ավելի շատ է շահագրգռված հրադադարը խախտելու մեջ, որպեսզի աշխարհին հիշեցնի, որ ինքը գոհ չէ ստատուս քվոյից և այս վիճակը չի կարող հավերժ տևել: Այնուամենայնիվ, վերջին տարին տարբերվում է նրանով, որ հայկական կողմը պատրաստ է շատ ագրեսիվ պատասխանել ադրբեջանական հարձակումներին և երբեմն դիվերսիոն հարձակումներ է կազմակերպում շփման գծի երկայնքով: Այս իմաստով դժվար է ասել, որ միայն ադրբեջանական կողմն է պատասխանատու զինադադարի ռեժիմը խախտելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Եզրափակելով իր խոսքը` դե Վաալը մտավախություն հայտնեց, որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում նախքան բարելավվելը կարող է ավելի վատթարանալ. «Ոչ ոք սրան բավարար ուշադրություն չի դարձնում: Եվ պետք է անպայման մի վատ բան լինի շփման գծում, որպեսզի Վաշինգտոնն ու Փարիզը համոզվեն, որ անհրաժեշտ է համագործակցել Մոսկվայի հետ և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը»:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում