Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

2015թ. բյուջեի եկամուտների հավաքագրում ակնկալելը կլինի ֆանտազիայի դաշտից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

– Պարոն Բոստանջյան, կառավարությունը հավանություն է տվել 2016թ. բյուջեի նախագծին, որտեղ համախմբված բյուջեն կազմում է 1,2 տրլն դրամ, ինչը 8-9 մլրդ դրամով պակաս է 2015թ. նույն ցուցանիշից: Ի՞նչ է սա նշանակում:

– Սա նշանակում է, որ ընթացիկ տարում արդեն իսկ դժվարություններ ունենք, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների հավաքագրման առումով: Այդ մասին կառավարությունը չի էլ թաքցրել, ասել է, որ միշտ գոյություն ունի խնդիր՝ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Սա նշան է այն բանի, որ հաջորդ տարի գոնե նախորդ տարվա մակարդակը պահպանելը կարելի է մեծագույն հաջողություն դիտարկել:

– Համախառն բյուջեի մեծության նվազմանը հակառակ հաջորդ տարի ավելացվել է ծախսային մասը՝ մոտ 1,4 տրլն դրամ: Եվ արդյունքում կտրուկ մեծացվել է դեֆիցիտի չափը:

– Այո՛, ծախսերը փոք-ինչ բարձրացրել են՝ 1,3-ից 1,4-ի, սա սիմվոլիկ բնույթ է կրում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գոնե ծախսերի կտրվածքով նման թիվ չֆիքսելը ցանկացած երկրի, մասնավորապես ՀՀ-ի համար շատ վատ երևույթ կլիներ:

– Անկախ այն հանգամանքից՝ կկատարվի՞ այն, թե՝ ո՞չ:

– Բնականաբար, ոչ մեկս չենք կարող մեծ երաշխիք տալ, որ կատարվելու է: Արդեն տևական ժամանակ է, մասնավորապես՝ ֆինանսական ճգնաժամից հետո ոչ միայն Հայաստանը, այլ բոլոր երկրներն էլ գտնվում են ոչ ցանկալի վիճակում: Չհաշված մի քանի հարուստ երկրներ, որոնք պարզապես իրենց ռեսուրսային ապահովվածությամբ, տեխնոլոգիական զարգացվածությամբ կարողանում են ժամանակահատվածի բացասական խոչընդոտները մի կերպ հաղթահարել և չգտնվել ավելի կոմատիկ վիճակում:

– Անցած 8 ամիսներին՝ հունվար-օգոստոս ամիսներին, հավաքագրվել են 692 մլրդ 200 մլն դրամ հարկային եկամուտներ՝ միջինը ամսական 80-90 մլրդ դրամ: Վերջին 4 ամիսներին պետք է հավաքագրվի 470 մլրդ դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս պետք է հավաքվի մոտ 120 մլրդ դրամ: Հնարավո՞ր է ընկալել, որ յուրաքանչյուր ամիս 30-40 տոկոսով ավելի եկամուտներ կհավաքվի:

– Ակնկալելը կլինի ֆանտազիայի դաշտից:

– Այսինքն՝ հավանականություն կա, որ այս տարվա բյուջեն եկամուտների մասով չի կատարվելու:

– Այո՛: Ոչ թե մենք հակված են ասելու, թե վատ պետք է լինի, այլ պարզապես արքայություն կլինի, եթե գոյություն ունեցող զարգացումները՝ դրանք կլինեն գործազրկության, աղքատության մակարդակ, գործարար մթնոլորտի ու միջավայրի խոցելի վիճակ, գործունեություն ծավալողների տրամադրվածության նկատելի անկում, տնտեսական մրցակցության բացակայություն, ներդրումների քաղց, վաղը մեկ էլ կախարդական փայտիկով լուծված տեսնենք:

– Իսկ ի՞նչ է նշանակում դեֆիցիտի չափի մեծացումը: 190 մլրդ դրամ դեֆիցիտ է նախատեսված, որի գերակշիռ մասը՝ 120 մլրդ-ը պետք է վարկ վերցնենք: Փաստորեն, մենք կրկին ավելացնելու ենք մեր պետական պարտքը:

– Այո՛: Դա վատ բան է, աշխարհի ամենավատ բանը պարտքով ապրելն է: Իսկ պետական պարտքի սպասարկման առումով մենք ունենք խրոնիկ դժվարություն, եթե չասեմ տհաճություն՝ այն իմաստով, որ, փաստորեն, մենք դա չենք էլ կառավարում: Յուրաքանչյուր տարվա պետական պարտքի մասը գիտե՞ք՝ ինչ ենք անում, ընդհանրապես տվյալ տարի վերադարձման ենթակա վարկային միջոցները, ինչպես նաև դրան գումարած տոկոսները բյուջեից հանում ենք: Իսկ դա նշանակում է այդքան սոցիալական, առողջապահական կամ կրթական ծրագրեր պարզապես չենք կատարում: Բայց սրան գումարվում է նաև մեկ ուրիշ տհաճ երևույթ՝ 2015թ. բյուջեն հաստատվեց 410 փոխանակային կուրսով, իսկ դեկտեմբերին դոլարի կուրսը բարձրացավ մինչև 480 դրամ: Արդյունքում՝ 2015թ. բյուջեում մոտ 7-8 մլրդ դրամ ավելի դուրս պիտի տանք: Փաստորեն, ուրիշ ծրագրերից մենք պետք է կտրենք, որպեսզի կարողանանք այդ սպասարկումն իրականացնել:

– Նման պայմաններում, երբ բյուջեի եկամտային մասի կատարման խնդիր է առաջ գալիս, ինչպե՞ս կարելի է 4 տոկոս տնտեսական աճ կանխատեսել և տարվա կտրվածքով էլ նման ակնկալիք ունենալ:

– Հասկանալի է, որ սարսափելի դժվար է, գրեթե անիրատեսական է: Նույն կառավարության մեջ գտնվող բարձր դիրքեր գրավող մարդիկ նույնպես նման կասկածանք են հայտնել:

– Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

– Վարչապետն էլ մեծ պնդումներ չի անում: Ցանկացած կառավարություն, վարչապետ կուզենա հնարավորինս բարձր ցուցանիշներ ամրագրել, բայց դա միայն ուզելով չի: Ամեն մի այսպիսի կնճռոտ խնդիր ծնվում է մեկ այլ խնդրից, որը մենք չենք ուզում լուծել, դրա մասին չենք խոսում: Ընդհանրապես, երկրումդ չկա ազատ տնտեսական մրցակցություն, փոքր և միջին ձեռնարկություններ գոյություն չունեն: Փոքր և միջին ձեռնարկությունները ՀՀ-ում ոչ այլ ինչ են, քան մի կերպ սոցիալական հասարակագույն հարցեր լուծելու համար աշխատող չկանոնակարգված զանգված: Եթե երկրում գործում են մատների վրա հաշված՝ շատ փոքր թվով մարդիկ, և ամբողջ շրջանառությունը գտնվում է նրանց ձեռքին, ու նրանք էլ ունեն մեծ հովանավորչություն: Այս սուբյեկտները ընդհանրապես արտահանելու, ներմուծելու և իրացնելու առումով չունեն որևէ ինդիր: Եվ միանգամից ակնհայտ է, որ նման պայմաններում հնարավոր չէ ցանկալի զարգացում ունենալ:

– Ուրեմն հաջորդ տարի ի՞նչ է սպասվում Հայաստանում:

– Ես հակված չեմ սուտի բառեր, լավ բաներ ասելու: Սպասվում է այն, ինչ տեսնում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում