Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵՊՀ-ն միշտ պետք է լինի իշխանության կողքին. Ռեկտոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

-Պարո՛ն Սիմոնյան, ուզում եմ անդրադառնանք ԵՊՀ «Հյուրերի տան» վաճառքին, բազմիցս մամուլն անդրադարձավ և քննադատեց, որ սպորտային համալիրի վերականգնման համար են այդ գումարները ծախսվելու, ինչո՞ւ նախապես մրցույթ չհայտարարվեց, և թափանցիկություն չապահովվեց:

-Ձեր ասածների մեջ ճշմարտության որևէ նշույլ չկա, մրցույթը հայտարարվել է՝ ըստ կարգի, օրենքի, մրցույթում շահած կազմակերպությունը կամ այն անձը, որը ներկայացնում է այդ կազմակերպությունը, գնել է «Հյուրերի տունը»: Համալսարանը այլևս չէր կարող պահել «Հյուրերի տունը», որովհետև դա բեռ էր մեզ համար, տարվա մեծագույն մասը մնում էր դատարկ, իսկ մենք պետք է այն պահեինք, ջեռուցեինք, էլեկտրաէներգիայի, ջրի և այլ վարձերը տայինք, և բնականաբար մեզ համար ձեռնտու չէր այն ունենալ:

Մեր սպորտային համալիրը, որն ավերակ վիճակում է, որովհետև 79թ. արդեն շահագործման էր հանձնվել կիսակառույց, ավերակ վիճակում, օրինակ՝ ավազանը երբեք չի աշխատել անգամ մեկ ժամ, քանի որ թերություններով էր շահագործման հանձնվել, նույնիսկ կոյուղին չէր գործում նորմալ, այն միացված չէր քաղաքային կոյուղուն. 21-րդ դարում այսպիսի պայմաններով սպորտային համալիր ունենալը համալսարանին հարիր չէր: Եվ քանի որ հսկայական ծախսեր են պետք հիմնովին նորոգելու, վերակառուցելու  համար, և մենք այդ միջոցները չունենք, մենք գտանք, որ ավելի հարմար է հյուրատան վաճառքից ստացված գումարը ուղղել մարզահամալիրի կառուցմանը: Ես դրա մասին բազմիցս խոսել եմ: Մրցույթն անցկացվել է բաց, թափանցիկ: Շահել է այն մարդը, ով հետաքրքրություն է ցուցաբերել այդ շենքի նկատմամբ:

-Ընդամենը մե՞կն է հետաքրքրություն ցուցաբերել:

-Համբարձումյան ընտանիքի մասին է խոսքը, մեզ համար միևնուն էր, թե ով կգնի, ով որ լավ գին կառաջարկեր, նա էլ կգներ՝ ըստ մրցույթի պայմանների:

Արդեն սկսվել ենք նախագծման աշխատանքները, շուտով կսկսվի նաև շինարարական աշխատանքները, դրանք մրցութային եղանակով են իրականացվելու, շինարարական կազմակերպություններից հաղթողը կստանձնի այդ աշխատանքը, շատ մեծ ծավալի աշխատանք պետք է կատարվի:

Մենք կունենանք ժամանակակից միջազգային չափանիշներին հարիր սպորտկոմպլեքս, որտեղ կլինեն այն բազմաթիվ հարմարությունները, որոնք անհրաժեշտ են մեր ուսանողությանը  ֆիզիկական պատրաստության և սպորտի բնագավառում իրենց գործունեությունը ծավալելու համար: Այնտեղ կլինի միակ լեռնագնացության պատը՝ 16մ բարձրությամբ, որը թույլ կտա նույնիսկ միջազգային մրցումներ իրականացնել, կունենանք էլեկտրոնային և սովորական հրաձգարաններ, վազքուղիներ, բադմիտոնի, թենիսի և այլ սրահներ: Համալսարանի բակում կկառուցվի նաև հյուրատուն՝ 17 սենյակներով՝ համալսարանի հյուրերի համար, որոնք կգան համալսարանի հաշվին այնտեղ կմնան՝ ռեկտորներ գիտնականներ: Բացի դրանից՝ունենանք նաև հարմարավետ պայմաններ բուժսպասարկման և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի համար: Այդ գումարներով ծրագրվում է նաև հիմնովին վերանորոգել Բլդանչայի ուսումնաարտադրական ուսանողական ճամբարը:

Այս բոլոր աշխատանքները կատարվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի և պետական գույքի կառավարման վարչության համաձայնությամբ: Շինարարությունը և ամբողջ այս գործունեության ընթացքը անձամբ վերահսկում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը, այսինքն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք մտադիր ենք համալսարանում ունենալ իսկապես բարձր որակի, միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային համալիր և ճամբար:

-Նշվում էր, որ «Հյուրերի տան» առաջին հարկը գարեջրատուն է, որը  կարողանում էր ֆինանսավորել նաև «Հյուրերի տուն»-ը:

-Բացարձակ մասնավոր էր, մեկ դրամ, մեկ լումա անգամ ԵՊՀ-ն չի ստացել, այդ գումարները գնում էին պետական գույքի վարչությանը՝ որպես արենդավճար, իսկ եկամտի հիմնական մասը այն մասնավոր անձանց, ովքեր աշխատեցնում էին այդ ռեստորանը:

-Սահմանադրական փոփոխություններն են օրակարգում: Համալսարանը միշտ մասնակից է եղել Հայաստանի հանրապետության իշխանություններին աջակցելուն: Հանրաքվեի հետ կապված ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյո՞ք այս անգամ նույնպես կաջակցեք:

-Իհարկե, ԵՊՀ-Ն, որ պետական բուհ է և առաջնեկն է բուհերի, պետք է միշտ լինի մեր պետության, պետականության, իշխանությունների կողքին: Սա չի նշանակում, որ համալսարանականները չեն կարող ունենալ այլ կարծիքներ: Համալսարանում մեր դասախոսները, աշխատակիցները և ուսանողները ունեն տարբեր քաղաքական հայացքներ, նույնիսկ տարբեր կուսակցությունների անդամ են:

Սահմանադրական փոփոխությունները համարում եմ շատ կարևոր գործընթաց, ԵՊՀ-ում մեծ քննարկում է եղել, որին մասնակցել են ոչ միայն համալսարանականները, այլ նաև սահմանադրական փոփոխություննրեի հանձնաժողովի անդամները և փորձագետներ: Առաջիկայում էլ նոր քննարկումներ ևս նախատեսվում են մեր մասնագետների ուժերով:

-Ուսանողները չե՞ն մասնակցելու քարոզարշավներին:

-Ուսանողների հիմնական խնդիրը գիտելիք և հմտություններ ստանալն է, նաև իրենց ժամանցը տնօրինելը: Ուսանողները կամավոր սկզբունքով են մասնակցում  քարոզարշավների, գիտական հանդիպումների կամ սեմինարների, և դա որևէ կապ չունի այս կամ այն քաղաքական կուսակցության գործունեության հետ: ԵՊՀ-ն միշտ հանդես է եկել ինքնուրույն, միշտ ունեցել է իր դիմագիծը, արտահայտել է իր կարծիքը:

-Համալսարանն ունի՞ հանրապետականացված ուսխորհուրդ:

-Ոչ դուք սխալ տեղեկություն ունեք: Մեր ուսանողական խորհրդի և ոչ մի անդամ Հանրապետական կուսակցության անդամ չէ: Ռեկտորը, այսինք ես՝ Հանրապետական կուսակցության անդամ եմ, բայց ես երբեք համալսարանի աշխատանքը չեմ խառնել իմ կուսակցության աշխատանքի հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում