Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Մասիսցիները՝ դրսում, պաշտոնյաները՝ ներսում. բացվեց Մասիսի Ս. Թադևոս եկեղեցին

Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր տեղի ունեցավ Ս. Թադևոս եկեղեցու օծման արարողությունը։ Եկեղեցին կառուցվել է «Գրանտ հոլդինգի» սեփականատեր Վարդանյանների հովանավորությամբ։

Մինչ պատարագը կսկսվեր, Մասիսի բնակիչները հավաքվել էին հարակից այգում։ Նրանց համար եկեղեցի մուտքն արգելված էր, քանի որ եկեղեցում սպասում էին բարձաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժողովուրդը մոտ 1.5-2 ժամ ոտքի վրա սպասեց, մինչև պաշտոնյաները ունկնդրեցին եկեղեցու օծման պատարագը՝ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ, որին հաջորդեց բանկետը եկեղեցու բակում։

Այդ ընթացքում եկեղեցու հարակից վայրում ժողովրդին բաժանել էին մատաղը՝ թերևս պաշտոնյաների աչքից հեռու։
Ուշագրավն այն է, որ Վարդանյանների հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարողությանը քաղաքական ուժերից ներկա էին միայն Հանրապետականն ու Դաշնակցությունը՝ իր ղեկավար կազմով։ Այդ թվում՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և այլն։ Ներկա էր նաև նախկին ՀՅԴ-ական, այժմ ՀՀԿ շարքերը համալրած Արայիկ Գրիգորյանը։

Հանրապետականի հետ մոտալուտ կոալիցիայի հեռանկարի առթիվ մեր հարցին ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե «7 տարի է՝ խոսում են կոալիցիայի մասին, բայց նման բան չկա»։

Հյուրերի թվում էր նաև վերջերս որպես գործարար Սերժ Սարգսյանից շքանշան ստացած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը, սակայն, հրաժարվեց պատասխանել գործարար լինել-չլինելու և շքանշան ստանալու առթիվ մեր հարցին։

Վարդանյան եղբայրները, ովքեր ուղեկցում էին Սերժ Սարգսյանին, հրաժարվեցին հարցերի պատասխանել։ Եկեղեցու ճարտարապետ Անահիտ Թարխանյանը լրագրողներին ասաց, որ կառույցի ձևն ընտրել է Վազգեն վեհափառը, սակայն երկար ժամանակ հնարավոր չէր լինում կառույցն ավարտին հասցնել։

Երբ պաշտոնյաները գնացին, եկեղեցու բակի դարպասները վերջապես բացվեցին դրա իրական հաճախորդների՝ Մասիսի բնակչության համար։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում