WBA վարկածով աշխարհի չեմպիոն, թեթևագույն քաշային կարգում հանդես եկող Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական գոտին:
Հոկտեմբերի 4-ին Գերմանիան ներկայացնող հայ մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել մեքսիկացի Սուսանա Կրուզ Պերեսի նկատմամբ:
Համբուրգում կայացած 10 ռաունդներից բաղկացած մենամարտում գրանցվել է 97:93, 98:92, 97:93 հաշիվը: Կենտիկյանը տարել է իր 37-րդ հաղթանակը 39 մենամարտերում: