Հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած մենամարտում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (41-8-1) վստահ հաղթանակ է տարել մրցակցի՝ Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչինի նկատմամբ՝ նոկաուտի ենթարկելով նրան արդեն 2-րդ ռաունդում:
39-ամյա հայ բռնցքամարտիկն անցակացնում էր իր 50-րդ մենամարտը՝ պրոֆեսիոնալ ռինգում տանելով 41-րդ հաղթանակը, 30-րդը՝ նոկաուտով:
Նախորդ մենամարտում Դարչինյանը տեխնիկական նոկաուտով պարտվել էր արգենտինացի Խեսուս Կուելյարին: