Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է ավելի սրել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Սիրիայի քաղաքացիական ընդդիմությունը վայելում է Արևմուտքի աջակցությունը, և եթե հարվածի տակ են դրված այդ օջախները, դա նշանակում է ամերիկյան շահերի դուրսմղում Սիրիայից։ Սա կարող է լուրջ հետևանքեր ունենալ ամբողջ Եվրասիկան կոնտինենտի մեջ: Պուտինն ուզում է ցույց տալ, թե հարվածում է ԴԱԻՇ-ին, բայց նա մի փոքր ավելի հեռուն է գնում»,- նշեց Սաֆարյանը։
Հարավային Կովկասը գտնվում է երկու հրդեհված տարածքների՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի միջև, և մենք տեսնում ենք դրա անուղղակի ազդեցությունը Ադրբեջանի կողմից լարվածության մեծացման քայլերի առումով, և չենք կարող մտահոգություն չունենալ, որ միջազգային անվտանգության համակարգի փլուզումը երկու խոշորագույն տարածաշրջաններում Հարավարևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում չի կարող չազդել Կովկասի վրա ։