Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքի տոնի միջոցառումների համար նախատեսված մեկ մլն դրամ գումարը նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը ձեռնպահ մնաց նմանատիպ քայլի դիմելուց։
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի խոսքով, սա համեմատության համար չի արվել, այլ իրենց սրտի ցանկությամբ։ «Այդ հանգանակած գումարը նախատեսված էր տոնի համար, բայց բոլորս միաձայն որոշեցինք, որ ավելի կարևոր նպատակի կարող է ծառայել այդ գումարը։ Սահմանին ծնված յուրաքանչյուր երեխա շատ լավ պատկերացնում է, թե ինչ է նշանակում հայրենիք ու սահման։ Եթե ամուր են սահմանները, ամուր ենք նաև մենք»,-ասաց նա։