Wednesday, 24 04 2024
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24

Պոլսահայությունը պատրիարքի կարիք ունի. Կ․ Պոլսի պատրիարքության միաբան

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության միաբան Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին Պոլսո Հայոց պատրիարքության հասցեին հնչող քննադատություններին՝ կապված իշխանամետ լինելու հետ, նշեց. «Ես չգիտեմ, թե այս անհանգստությունը որտեղից է բարձրանում, բայց Թուրքիայում իսկապես քաղաքական շատ դժվար կացություն է, որից բոլոր քաղաքացիները , նաև հայերն են ազդեցություն կրում և դժվարություն ունեն: Այս ճգնաժամային օրերին հայոց պատրիարքարանը պաղարյունությամբ և իմաստնությամբ մոտեցավ հարցերին, և կարողացավ համախմբել ամբողջ պոլսահայությանը. մեր համայնքային կյանքը շարունակվում է: Ամեն քաղաքացի մի քիչ իրեն անապահով է զգում, բայց ոչ որպես հայ, այլ որպես Թուրքիայի քաղաքացի»:

Մամուլում բազմիցս քննադատվեց, որ ապրիլի 24-ին Թուրքիայից՝ Պոլսո պատրիարքությունից որևէ ներկայացուցիչ չեկավ Հայաստան, այդ թվում նաև պատրիարքը: «Այս հարցին պատասխանելն իմ իրավունքը չէ,- նշեց Հայր սուրբը, բայց ապրիլ 24-ին Ստամբուլի աթոռանիստ մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան ս. Պատարագ: Այդպիսով՝ մեր մասնակցությունն ունեցանք համահայկական միջոցառմանը»:

Նա նաև նշեց, որ այսօր անհրաժեշտություն կա պատրիարքի ընտրության: «Պատրիարքական մեր աթոռի գլխավորությամբ, անշուշտ, փափագում ենք, որ ընտրությունը կատարվի, փաստ է, որ պոլսահայությունը պատրիարքի կարիք ունի, պատշաճ դիմումներ են գրվել, պատշաճ անձանց ենք դիմել, սպասում եք պատասխանի կառավարությունից»:

Տեր Զաքեոս վարդապետը չժխտեց, որ որպես Թուրքիայի համայնք, լուրջ խնդիրներ ունեն՝ կալվածքների հետ կապված: Իսկ այն լուրերը, ըստ որոնց՝ Թուրքիայում կնունքներ իրականացնելը մատչելի չեն, 2000 դոլար պետք է վճարել, վարդապետի հավաստմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում, նա վստահեցրեց, որ մկրտության, պսակադրության, հուղարկավորության սակագներ կան, բայց ցածր, և ով որ գումար չունի, ձրի կարող է օգտվել: «Մենք մեր յուղով ենք տապակվում, արտասահմանից գումարներ չենք ստանում»,- նշեց Հայր սուրբ, Տեր Զաքեոս վարդապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում