Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

ՕԵԿ-ը մինչև հիմա չի որոշել, թե Սահմանադրական փոփոխությունների նախագծին ինչպես է քվեարկելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, երկուշաբթի օրը արդեն քվեարկության է դրվելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Օրինաց երկիր» խմբակցությունը վերջապես որոշե՞լ է, թե ինչպես է քվեարկելու:

– Մենք մեր հինգ ամփոփ առաջարկները ներկայացրել ենք և դեռ վերջնական պատասխանը չենք ստացել: Կլինի պատասխանը, դրան հաշված ժամեր են մնացել, և մենք դա կքննարկենք: Ընդ որում՝ ոչ միայն ՕԵԿ-ում, այլև «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումում կքննարկենք, քանի որ դրանք այդ կառույցի առաջարկներն են:

– Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ:

– Մի քանի օր առաջ: Վերջին քննարկումը երկու օր առաջ է եղել: Այս ընթացքում մենք շուրջ յոթ-ութ քննարկում ենք ունեցել:

– Եվ մասնագիտական հանձնաժողովը Ձեր ներկայացրած առաջարկությունները ներառե՞լ է փոփոխությունների նախագծում:

– Ընթացքում անգամ եղան դեպքեր, որ որոշ առաջարկներ արդեն ընդունվել էին: Խոսքը վերաբերում է ընտրիչների ինստիտուտի բացառմանը, խոսքը վերաբերում է նաև նախագահի ընտրության շեմի ավելացմանը, թեև մենք պնդում ենք, որ նախագահի ընտրության լեգիտիմություն ապահովելու համար երեք/քառորդի շեմ սահմանենք: Չէ՞ որ ժողովուրդը չի ընտրելու նախագահին, խորհրդարանն է ընտրելու: Խոսքը վերաբերում է նաև հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի հստակեցմանը, որը բացառապես իմպերատիվ պայման պետք է լիներ և այլն: Կլինի վերջնական տեքստը, կտեսնենք՝ մեր այս առաջարկություններն ընդունվել են, թե ոչ, և կորոշենք մեր դիրքորոշումը:

– Իսկ մինչև երկուշաբթի նորից կհանդիպե՞ք հանձնաժողովի հետ, որ իմանաք ձեր առաջարկությունները ընդունվել են, թե ոչ:

– Առաջարկներ կային, որ մենք ուղարկել էինք էլեկտրոնային եղանակով: Կարող է նաև չհանդիպենք և այդ ճանապարհով ստանանք պատասխանը: Մենք դեռ նրանց հետ աշխատում ենք:

– Փաստորեն, երկուշաբթի՝ սահմանադրական փոփոխությունների քվեարկության օրը նոր դուք իմանալու եք պատասխանը՝ ձեր առաջարկներն ընդունվել են, թե ոչ: Ձեր բոլո՞ր առաջարկությունները պետք է ընդունվեն, որ կողմ քվեարկեք այդ փոփոխություններին, թե՞ եթե մասամբ էլ ընդունվեն, ձեր խմբակցությունը կողմ կքվեարկի:

– Իհարկե, եթե բոլոր առաջարկություններն ընդունվեն, մենք դեմ չենք լինի սահմանադրական փոփոխությունների նախագծին, քանի որ դրանք բոլորը սկզբունքային են մեզ համար: Եվ այդ առաջարկների ընդունվելու չափով էլ պայմանավորված քննարկում կլինի: Որոշումը կայացվելու է «Հայկական վերածնունդ» կառույցի և ավելի քան 130 հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասնակցությամբ:

– Պարոն Մարգարյան, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ձմռանն ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ ՕԵԿ-ը դեմ է այդ փոփոխություններին: Անգամ չէր էլ քննարկվում առաջարկություն ներկայացնելու հարցը, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների նման դուք նույնպես չէիք ցանկանում մտնել բովանդակային քննարկման մեջ: Ինչո՞ւ հանկարծ փոշմանեցիք և որոշեցիք բովանդակային քննարկման մեջ մտնել:

– Նախ պարոն Բաղդասարյանը հենց այդպես չի ասել: Ինչպես մենք ասել ենք ձմռանը, հիմա էլ ենք ասում, որ գործող Սահմանադրությունը մեղավոր չէ, որ, այո՛, մեր երկրում սոցիալ-տնտեսական ծանր վիճակ է, այո՛, Սահմանադրությունը մեղավոր չէ, որ անպատժելիությունը հասել է իր գագաթնակետին: Սահմանադրությունը մեղավոր չէ, որ օրը ցերեկով մարդիկ են գնդակահարվում, և գնդակահարողները մնում են անպատիժ, գործող Սահմանադրությունը մեղավոր չէ, որ միայն Գյումրի քաղաքում հարյուրավոր ծերեր ու երեխաներ շաբաթվա որոշ օրեր սոված են մնում: Եվ վերջապես՝ Սահմանադրությունը մեղավոր չէ, որ ամեն օր տասնյակ ավտոբուսներ են շարժվում դեպի Ռուսաստան: Ու հիմա էլ ենք ասում, որ այսօր չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, մենք այսօր էլ կարող ենք կիսանախագահական համակարգով լավ երկիր կառուցել և լուսավոր Հայաստան ունենալ: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, գնացքը գնացել է, սկսվել է գործընթացը, և մենք՝ որպես առանցքային դերակատարում ունեցող քաղաքական ուժ, չէինք կարող անտարբեր մնալ: Հիմա էլ ենք մենք հարցնում, թե ինչի համար է այս շտապողականությունը: Եկեք՝ հանրաքվեն հաջորդ տարի անցկացնենք, հատկապես եթե նոր Սահմանադրությունը երկու տարի հետո պետք է ուժի մեջ մտնի:

– Միգուցե ձմռանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված ճնշումնե՞րը պատճառ դարձան, որ դուք էլ փոխեցիք ձեր դիրքորոշումը և որոշեցիք միանալ այդ քննարկումներին:

– ՕԵԿ-ը տարվա բոլոր եղանակներին իր դիրքորոշումը չի փոխում, իր սկզբունքներին տեր է: Եվ հիմա էլ ենք ասում, որ վաղաժամկետ է այդ փոփոխությունների իրականացումը, դրա համար չկա հասարակական-քաղաքական պահանջ: Այո՛, Սահմանադրությունը փոխելու համար չկա լայն կոնսենսուս: Բայց քանի որ գործընթացը սկսվել է, մենք չէինք կարող հեռու մնալ: Մենք պետք է մեր գործուն քայլերով նպաստեինք, որ այն փաստաթուղթը, որը մեր ժողովրդի համար թիվ մեկ փաստաթուղթն է, բարելավվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում