Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Գինովցած Արենիում գինու փառատոն էր

Արենիում այսօր բոլորը ժպտում էին: Բոլորն այսօր այնտեղ բարի ու ջերմ հայացքով հյուրերին էին դիմավորում ու առաջին հերթին անուշահամ գինի հյուրասիրում: Արենին գինովցած էր. ամենամյա գինու փառատոնն էր մեկնարկել:

Գյուղացիների տների առջև բացված սեղանների զարդը տարբեր տեսակի գինիներն էին: Գինի գումարած տնական լավաշ ու հորած պանիր, գաթա ու մաճառ… Կարելի էր այնտեղ հյուր գնալ:

-Համտես արեք, առանց կում անելու մի հեռացեք, ախր պետք ա հասկանաք, թե ուր եք եկել: Բայց շատ խմելն էլ լավ չի, մի բաժակից ավելի չենք տա՝ գինին շառ ա,- հյուրասեր գյուղացիների հրավերները նման էին միմյանց:

Արենին հյուրընկալել է ավելի քան 5000 հյուրերի, այդ թվում՝ արտասահմանցիների:

543 տնտեսություն ունեցող Արենին զբաղվում է հիմնականում խաղողագործությամբ և պտղագործությամբ: Ամեն տարի ստացվող մի քանի հարյուր տոննա խաղողը մթերում են մարզի գինու գործարանները:

– Գինին հայի ինքնության, հայի մշակույթի, հայի կենցաղի անբաժանելի մասն է կազմել դարեր շարունակ: Այստեղ ծնված հազվագյուտ վայրի խաղողի սորտերի համադրությունից հրաշքներ են ծնվում: Սա յուրահատուկ փառատոն է, որը շատերի սիրելի տոնն է դարձել,- ասում են տեղացիները:

Արենիից հյուրերը հեռանում են ոչ միայն գինովցած, այլև գինով լի տարաներով: Ասում են՝ հենց եղանակները ցրտեն, ըմպած մեկ բաժակ գինին նրանց կհիշեցնի Արենիի ջերմ արևը:

Բացման արարողություն, պրոֆեսիոնալ գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք, տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք, մրցույթներ և այլ տեսարժան պահեր;

Մանրամասները՝ 1in.am-ի պատրաստած տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում