Հայաստանում որևէ բան չի փոխվել, անպատժելիության մթնոլորտը շարունակվում է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Գորիսի «Սըդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով հուլիսի 27-ին կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը:
Ըստ իրավապաշտպանի՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր հասարակական կարծիքի ճնշման տակ, բայց հետագայում արտադատարանական բանակցությունների արդյունքում որոշվեց քավության նոխազներ գտնել և նրան արդարացնել: