Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Դուք «զաշկալիծ» եք արել. Հրանտ Բագրատյանը՝ ԱՎԾ պետին

Երեկ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Ազգային վիճակագրական ծառայության` 2016-2018 թվականների աշխատանքների եռամյա ծրագիրը: Ծրագիրը, բնականաբար, նեկայացնում էր ԱՎԾ հռչակավոր պետ Ստեփան Մնացականյանը:

Քննարկումը, սակայն, ի սկզբանե դուրս եկավ իր ծրագրից, և պատգամավորները, հատկապես Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ցանկացան իմանալ այսօր կամ առաջիկա տարիներին Հայաստանի բնակչության թիվը կամ պատկերը: «Ժամանակը չէ՞, հարմարեցվող թվաբանությունից, նկարչությունից հրաժարվել ու ճշգրիտ վիճակագրություն ներկայացնել»,- հարցրեց Խ. Քոքոբելյանը՝ հավելելով, թե ճշգրիտ չունենալով ՀՀ խոշոր 4-5 քաղաքների բնակչության թիվը, չի կարելի բիզնես միջավայրի մասին խոսել:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը թույլ չտվեց հարցը շարունակել կամ Ս. Մնացականյանին պատասխանել՝ պատճառաբանելով, թե դրանք օրակարգային չեն: Եվ պատգամավորների այս վիճաբանության արդյունքում Ս. Մնացականյանի կողմից այդպես էլ այդ հարցերին սպառիչ պատասխան չտրվեց:

Այնուհետև Հ. Բագրատյանը հայտարարեց, որ մեր վիճակագրությունը խայտառակ վիճակում է, և առաջին հիմնական հարցը ՀՆԱ-ի աճն է: Պատգամավորի ներկայացմամբ՝ Հայաստանում այսօր ՀՆԱ աճը գտնվում է 1990թ. 165%-ի վրա, Վրաստանն ունեցել է ավելի խորը անկում, և այսօր այդ երկրում ՀՆԱ-ն 1990թ. համեմատ 73% է, Ուկրաինան 64%-ի վրա է, Ադրբեջանը՝ 250% վրա: «Ինչպե՞ս է ստացվել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն 2 անգամ ավելի է 90-ականներից, բայց զիջում է Վրաստանին ու Ադրբեջանին: 1990թ. Վրաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 1800 դոլար էր, ՀՀ-ում՝ 600 դոլար. «3 անգամ շեղում կա, և այս աճի տեմպերը արդարացնելու համար գնացել եք, ստիպված եք եղել բազան իջեցնել»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

Հաջորդ հարցը, որն արժանացավ պատգամավորների, անգամ Վ. Այվազյանի քննադատությանը, գյուղատնտեսության ոլորտն էր: Ինչպես հայտնի է, ԱՎԾ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ գյուղատնտեսության համար երկնիշ աճ է զույց տալիս: Եվ հիմնականում այդ ու հանքարդյունաբերության հաշվին էլ այդ կառույցը կարողանում է իշխանությունների համար տնտեսական աճի թիվ ցույց տալ: Մինչդեռ մասնագետները բարձրաձայնում են, որ այդ ոլորտում ընդհանրապես վիճակագրություն չի իրականացվում, փոխարենը՝ յուրաքանչյուր գյուղապետ իր համայնքի գյուղատնտեսական արտադրանքի մոտավոր թիվը, որը հիմնականում ուռճացված է լինում, փոխանցում է մարզպետարան: Այս կառույցն էլ իր հերթին, մասնագետների պնդմամբ, մեծացնում է ընդհանուր թիվն ու ուղարկում Գյուղատնտեսության նախարարություն կամ ԱՎԾ: Եվ ահա այսպես՝ «գեղական կարգով» որոշվում է, թե գյուղատնտեսությունն ինչքան աճ է ունեցել:

«Ինչո՞ւ նախատեսված չէ գյուղատնտեսության տիեզերական նկարահանում, քանի որ թվերն ուռճացված են, գյուղապետերը իրար հետ մրցում են, իսկ ԱՎԾ-ն պասիվ դերում է: Այսօրվա ձեր ցուցանիշներով ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սպառում է 250 կգ կարտոֆիլ և 150 կգ խաղող. դուք «զաշկալիծ» եք արել գյուղատնտեսությունում»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

Ս. Մնացականյանն արդարացավ, որ տիեզերական նկարահանման համար անհրաժեշտ 50-60 հազար եվրո գումարը չունեն: Բացի այդ, այսօր արդեն գոյություն չունի գյուղացիական տնտեսությունների մասին օրենքը, որը գյուղատնտեսական ոլորտում ավելի ճշգրիտ վիճակագրություն իրականացնելու հնարավորություն էր ընձեռում: Ի դեպ, այդ օրենքը ընդունվել էր Հ. Բագրատյանի վարչապետության տարիներին և այն չեղյալ է համարվել 2003թ.:

Կարծիք կա, որ այն ժամանակ երկնիշ տնտեսական աճի ցուցանիշ ապահովող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ օրենքը չեղյալ համարել տվեց այն պատճառով, որ շինարարության աճը ուռճացնելուն զուգահեռ՝ հեշտությամբ հնարավոր լինի ուռճացնել նաև գյուղատնտեսական աճը: Եվ ահա այդ մոտավոր՝ գյուղապետերի ոչ մասնագիտական ու մոտավոր տվյալների արդյունքում էլ Ս. Մնացականյանի գլխավորած գերատեսչությունն այդ ոլորտի համար հստակ ու իր համար վստահելի աճ է արձանագրում: Ի դեպ, Ս. Մնացականյանն ինքը երեկ սրտնեղեց, թե ժամանակին կար գյուղացիական տնտեսություններին վերաբերող «հրաշալի» օրենք, որի բացակայությունը դժվարացնում է իրենց աշխատանքը:

Երեկ Ս. Մնացականյանի հետ զրուցեցինք նաև ընդհանուր վիճակագրական տվյալներից և այն խնդրից, որ նրա ներկայացրած պատկերը վստահություն չի վայելում հասարակական քաղաքական շրջանակներում:

– Պարոն Մնացականյան, ինչպե՞ս է հնարավոր տնտեսական աճ արձանագրել, երբ դրա համար կարևոր՝ ներմուծման և արտահանման ոլորտներում երկնիշ անկումներ են գրանցվել:

– Ընդհանրապես, եթե տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 20 խոշոր խմբավորումը դուք ուսումնասիրեք, ապա այդ 20-ից մեկը կամ երկուսը կարող են այնքան աճ ունենալ, որ փոխհատուցեն մյուսների անկումները: Իսկ մեզ մոտ և գյուղատնտեսությունը, և հանքարդյունաբերությունը և զվարճությունների ոլորտը բավականին աճ են ունեցել:

– Բայց այս նիստի ժամանակ հայտարարվեց, որ գյուղատնտեսական ոլորտի աճը այնքան էլ իրատեսական չէ, քանի որ այն ձևավորվում է գյուղապետերի ներկայացրած տվյալների հիման վրա:

– Երբ աճն են վիճարկում, եթե անգամ գյուղապետն է տալիս ուռճացված տվյալ, անցած տարի էր չէ նույն ուռճացվածը տվել, այսինքն՝ աճը ճիշտ է: Տնտեսագիտական իմաստով հարցն իմաստազուրկ է: Այլ խնդիր է, որ պետք է ամբողջականություն ապահովել և կատարյալ ճշգրտություն:

– Դուք հավատո՞ւմ եք Ձեր գերատեսչության ներկայացրած թվերին:

– Միանշանակ:

– Իսկ ինչո՞ւ հանրությունը չի վստահում ձեր վիճակագրությանը:

– Ողջ աշխարհում չեն հավատում: Վիճակագրությանը չի կարելի ներքաշել քաղաքական, վարչական, տնտեսական և այլ շահերի կոնֆլիկտների մեջ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում