Ընդլայնված աշխարհագրություն և մասնակից ընկերությունների թվի աճ: Մեկնարկել է «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Նախորդ տարի 30 հազար այցելու գրանցած միջոցառման կազմակերպիչներն այս տարի ավելի քան 40 հազար հյուրի են սպասում: Համոզված են՝ իրականությունը գերազանցելու է սպասելիքները, ճիշտ մասնակիցների դեպքում՝ նախորդ տարի 120 տաղավար է եղել, այս տարի՝ 170:
Հաջորդ տարին Թայվանական է լինելու, ասում են կազմակերպիչները: Հայկական կողմը գործակցում է 50 ընկերության հետ: Լավ է, որ միջազգային կապերը ամրանում են, բայց պետք չէ աչքաթող անել տեղականներին, խորհուրդ են տալիս կառավարության անդամները: