«Պայքարելու ճիշտ ձևը սա է: Ինչ էլ անես, դու պիտի հանրությանը ներկայացնես քո մոտեցումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պայքարի հանրահավաքային ձևի մասին իր կարծիքը հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հակասահմանադրական է, որովհետև ուղեկցվել է Սահմանադրության խախտմամբ. «Այս Սահմանադրությամբ քաղաքացու մասնակցությունը երկրի կառավարմանը երկու անգամ կրճատվում է»:
Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի Ազգային ժողովի դիմաց միջոցառում անցկացնելու իրենց առաջարկն ընդունվել է: