Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 3-ին։
Ավստրալիայում կայանալիք մենամարտում 39-ամյա Դարչինյանի հակառակորդն է լինելու թայլանդցի բռնցքամարտիկ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը (12-4, 7 նոկաուտ)։ Այս մասին տեղեկացնում է Fightnews-ը։
Վերջին անգամ Դարչինյանը մենամարտել էր հունիսի 6-ին՝ Կալիֆորնիայում։ Այդ մենամարտում կիսաթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, 28-ամյա Խեսուս Կուելյարը Դարչինյանին պարտության էր մատնել 8-րդ ռաունդում՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին։