Wednesday, 24 04 2024
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Տիգրան Մուկուչյանը չի համոզվում, որ ընտրողների ցուցակները պետք է հրապարակվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

– Պարոն Մուկուչյան, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է արել Սահմանադրական փոփոխությունների համար անցկացնել ժողովրդավարական հանրաքվե: Փաստորեն, եվրոպական այդ կառույցը կասկածներ ունի, որ մեր երկրում ժողովրդավարական հանրաքվե կամ ընդհանրապես ընտրություններ են անցկացվում:

– Ես նման կերպ չէի մեկնաբանի: Ես կարող եմ փաստել ընդամենը մեկ բան, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները փոփոխությունների ենթարկվելուց հետո, ըստ էության, համահունչ դարձվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի նորմերին, հնարավորություն է տալիս կազմակերպել թափանցիկ, արդար, ազնիվ գործընթացն ամբողջությամբ: Եվ նման կոչը պետք է դիտել որպես բոլորին ուղղված հորդոր:

– «Հանրաքվեի մասին» օրենքը և Ընտրական օրենսգիրքը միգուցե թույլ են տալիս կազմակերպել Ձեր ասած թափանցիկ, արդար, ազնիվ ընտրական գործընթացը, բայց գործնականում խնդիրներ կամ խախտումներ լինում են:

– Ցանկացած համապետական միջոցառում, որին մի քանի ժամվա ընթացքում մասնակցում են տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, ակնհայտ է, որ տարբեր մարդկանց մոտ ինչ-ինչ խնդիրներ կարող են տեղի ունենալ: Բայց ինչ վերաբերում է ընդհանուր ընտրական գործընթացներին, մի բան կարելի է փաստել, որ բոլոր ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, դրանք կազմակերպվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին և դրանում ամրագրված սկզբունքներին համապատասխան: Այն է՝ թափանցիկ, արդար, ազնիվ:

– Ձեր ընդդիմախոսները շարունակում են պնդել, որ ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ընտրություններին մասնակցած մադկանց ցուցակները, հակառակ պարագայում թե՛ ընտրությունները, թե՛ հանրաքվեն վստահություն չեն ներշնշի Ձեր նշած՝ արդար, ազատ և թափանցիկ լինելու տեսանկյունից:

– Ես նորից մնում եմ իմ այն կարծիքին, որ ընտրողների ստորագրած ցուցակներն իրենց մեջ պարունակում են քվեարկության գաղտնիության էլեմենտներ, և դրանք չպետք է հրապարակման ենթակա լինեն:

– Բայց տվյալ դեպքում էլ Հայաստանում չգտնվող հարյուր հազարավոր ընտրողների փոխարեն հնարավոր է քվեարկություն տեղի ունենա: Արդյոք ճիշտ չի՞ լինի հրապարակել ընտրողների ցուցակները, և մեկընդմիշտ քաղաքական դաշտից հանել այն կասկածները, թե ընտրությունները կեղծվում են:

– Ես համաձայն չեմ ձեր՝ բազմաթիվ քվեարկողների ոչ օրինաչափ քվեարկությանը մասնակցելու այդ նկատառման հետ, քանի որ Ընտրական օրենսգիրքը ամրագրել է բազմաթիվ իրավական հնարավորություններ, որոնց արդյունքում կարելի է ընտրական ողջ գործընթացը լիարժեք վերահսկել: Եվ եթե մենք ուսումնասիրում ենք նախորդ ընտրությունները, դրանց վերաբերյալ ստացված դիմումները, տեղամասային ընտրական հանձնաժողովներում վստահված անձանց ու դիտորդների քանակը, միանշանակ կարող ենք փաստել, որ այն մոտեցումը, ըստ որի տեղի են ունեցել զանգվածային խախտումներ, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է ընտրական գործընթացին, ինչպես արդեն նշեցի, վերահսկողական մեխանիզմները բազմազան են:

– Պարոն Մուկուչյան, ի՞նչ է նշանակում ընտրողի գաղտնիություն, երբ տվյալ դեպքում պետք է  հրապարակվի միայն նրա անունը և ոչ թե քվեարկությունը:

– Ընտրողն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ քվեարկությանը, թե ոչ: Եթե մարդը չի մասնակցում քվեարկությանը, չպետք է որևէ այլ անձ տեղեկանա այդ մասին:

– Բայց երբևէ որևէ ընտրողի կողմից դեռ դժգոհություն չի եղել, թե իմ մասնակցությունը թող գաղտնի պահվի, և իմ անունը չպետք է հրապարակվի: Հակառակ դեպքում նա հավանաբար ընտրությանը չէր էլ գա:

– Ես կարծում եմ, որ նման հետազոտություն չի էլ եղել, որ բոլոր ընտրողներից հարցնեն նրանց կարծիքը: Բացի այդ, իմ նշածը տեղավորվում է այն նույն չափանիշների մեջ, որոնք ընդունված են միջազգայնորեն:

– Բայց չէ՞ որ ընտրություններին մասնակցելն ընդհանրապես գաղտնի գործընթաց չէ: Հատկապես գյուղական համայնքներում յուրաքանչյուր ոք կարող է կանգնել ընտրատեղամասի մոտ և տեսնել, թե ով եկավ, ով՝ ոչ: Բացի այդ, ընտրատեղամասում արդեն կան հանձնաժողովի անդամներ ու վստահված անձինք, ովքեր բոլորն էլ տեսնում են մուտքուելք անողներին: Նման դեպքում ցուցակները չհրապարակելը, թե դա պետք է գաղտնի լինի, կարծես թե այնքան էլ սպառիչ պատճառաբանություն չէ:

– Ընտրողների ցուցակը միակ պաշտոնական փաստաթուղթն է, որը պաշտոնապես հավաստում է անձի՝ տեղամաս գալու հանգամանքը: Տարբերությունը սա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում