Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց հանձնաժողովի մոնիտորինգը պանրի էժանացում ցույց չի տվել: «Ըստ մեր մոնիտորինգի` գները մնացել են նույնը», – մեզ հետ զրույցում տեղեկացրեց Նելլի Դանիելյանը: Հիշեցնենք, որ գյուղնախարարության Անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անցյալ շաբաթ տեղեկացրել էր, որ պանրի գինը ՀՀ սպառողական շուկայում էժանացել է: