«Հաշվի առնելով, որ որոշումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է կայացրել, մենք շարունակում ենք պնդել մեր որոշումը եւ շարունակելու ենք դա պնդել դատարանում»: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը` արձագանքելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ներկայացրած դատական հայցին: Հիշեցնենք, որ նրան պատկանող «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրինությունը հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՏՄՊՊՀ-ի` բողոքարկելով հանձնաժողովի սեպտեմբերի 29-ի նիստում կայացրած որոշումը, ըստ որի` անբարեխիղճ մրցակցության համար թռչնաֆաբրիկան տուգանվեց 5 միլիոն դրամի չափով: