Մադրիդի ITF մրցաշարի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Դիմակայության ընթացքում երկրպագուն թենիսիստուհուն 5 հազար եվրո է առաջարկել, եթե վերջինս համաձայնի զիջել գեյմը:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ անվտանգության աշխատակիցները դուրս են բերել երկրպագուին:
TennisWorld-ի կայքի տեղեկությունների համաձայն՝ թենիսի միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ: